Կանաչապատման աշխատանքներ | Kanachapatum
Կանաչապատման աշխատանքներ

Կանաչապատման աշխատանքներ

Կանաչապատման աշխատանքների համար պարզապես գրունտը հարթեցնելը բավարար չէ: Հազիվ թե Ձեր ապագա այգին հենց սկզբից էլ ծածկված լինի պարարտ հողով: Կանաչապատման համար նախ պետք է հեռացնել ոչ պիտանի, անպտուղ գրունտի վերին շերտը: Այն շերտի հետ այգին կմաքրվի անպիտան խոտաբույսերի և մոլախոտերի արմատներից և սերմերից: Եվ միայն այդ աշխատանքներից հետո հնարավոր կլինի փռել բարեբեր սևահողը:

Սովորաբար մեզ դիմում են ամառանոցների այգիները կամ խաղահրապարակները ամբողջությամբ ծածկել սիզամարգով (գազոն — газон): Իսկ որոշ դեպքերում դիմում են նաև ծառերի և թփերի տունկ կազմակերպելու համար:

Գազոն տերմինը բացատրվում է որպես պուրակներում, ճանապարհների եզրերին առանձնացված տարածք, որը ծածկված է կարճ կտրված և խնամված սիզախոտով. կատարվում է դեկորատիվ նպատակներով՝ սիզամարգ: Բայց վերջին տարիներին գազոնը (սիզամարգը) շատ մեծ պահանջարկ է վայելում ամառանոցների սեփականատերերի շրջանում: Այժմ Կարելի է պատվիրել և ուղղակի փռել պատրաստի խոտածածկույթը:

Կանաչապատման աշխատանքների օրինակներ