Սալիկապատման աշխատանքներ | Սալիկապատում
Սալիկապատման աշխատանքներ

Սալիկապատում

Սալիկը ամուր և գեղեցիկ նյութ է, որը կարելի է օգտագործել տան ցանկացած անկյունում: Սալիկը հարմար է նրանով, որ հեշտ է լվացվում և չի վախենում խոնավությունից:

Խոհանոցի և լոգասենյակի պատերի համար նախընտրելի է ընտրել սալիկներ ոչ միայն վերջիններիս պրակտիկության, այլև գեղեցիկ տեսքի համար: Օգտագօրծելով գունային տարբեր երանգներ խոհանոցին կամ լոգարանին կարելի է տալ հատուկ շքեղություն:

Սալիկով երեսպատված հատակը կամ պատերը շատ պրակտիկ են և չեն պահանջում հաճախակի վերանորոգում: Մեկ անգամ որակով արված սալիկը կարող է ծառայել երկար տարիներ:

Սալիկապատում աշխատանքներ (կաֆել, մետլախ)

Կաֆելը (սալիկը) կամ մետլախը տեղադրելուց առաջ նախապես պետք է ստուգել, իսկ անհրաժեշտության դեպքում նախապատրաստել հիմքը: Այն մակերեսը, որը անհրաժեշտ է սալիկապատել, պետք է լինի մաքուր, չոր, հարթ և բավականաչափ ամուր:

Եթե անհրաժեշտություն լինի, ապա մակերևույթը պետք է ամբողջությամբ սվաղել (կամ բետոնել, եթե հատակ է): Եթե անհարթությունները աննշան են, կարելի հարթեցնել հենց սալիկի սոսնձով, կամ ինքնահարթեցվող հատակով: Նախապատրաստած մակերեսին անհրաժեշտ է գրունտ քսել մեծ վրձնով կամ ներկարարի ռոլիկով:

Սալիկապատման արժեքը կախված է մի քանի գործոններից: Նշանակություն ունի՝  տարածքի մակերեսը, մակերեսի պատրաստ լինելու աստիճանը, սալիկի չափը և արժեքը, ինչպես նաև շարման ձևը: Սալիկապատման աշխատանքը արժեքը սկսվում է 8000 դրամից։

Մանրամասների կամար կարող եք հայտ ներկայացնել կամ զամգահարել։