Բետոնե սալիկների արտադրամաս | Varpet.online

Բետոնե սալիկներ (брусчатка, тротуарная плитка)

Մայթի սալիկների (բետոնե սալիկների) արտադրամասն առաջարկում է բետոնե սալիկների լայն տեսականի: Ընդունվում են մայթի քարերի տարբեր գույների պատվերներ։

Չափագրումը, խորհրդատվությունը և դիզայներական նախագծումը անվճար:
Արտադրության բարձր որակը երաշխավորվում է:

Սալկների գնի և մանրամասն ինֆորմացիայի համար խնդրում ենք զանգահարել կամ հայտ ներկայացնել։

Տրավերտինի սալիկներ

Տրավերտին

Տրավերտին (իտալ.՝ travertino, լատ.՝ lapis tiburtinus — տիվոլյան քար). — լեռնային ծակոտկեն քարի տեսակ է։ Այն մաքուր, անմշակ վիճակում սպիտակ է։ Հանդիպում են փղոսկրագույն, կաթնագույն, ընկուզագույն, ոսկեգույն երանգներ՝ պայմանավորված քարում առկա երկաթի կամ այլ օրգանական միացությունների պարունակությամբ։        Տրավերտինը պարունակում է բույսերի հետքեր։ Առանձնանում է քիչ խտությամբ և արտահայտիչ ծակոտկենությամբ, այդ իսկ պատճառով հեշտ է ենթարկվում վերամշակման, և նրանից պատրաստված արտադրանքը թեթև քաշ է ունենում։ Հեշտ է փայլեցվում՝ ապահովելով հարթ և փայլուն մակերես։ Փայլեցման գործընթացում կարելի է ստանալ տրավերտինի տարբեր երանգներ։ Տրավերտինն անվնաս է մարդկանց կյանքի համար, ինչը թույլ է տալիս նրա կիրառումը նաև ինտերիերում (շինարարական ներքին հարդարանքում)՝ հատակի և պատերի երեսպատման համար։ Տրավերտինից ստեղծում են նաև քանդակներ ու հուշարձաններ։ Մեզանից կարող եք գնել տրավերտին Ձեզ հարմար պայմաններով: Ընդունվում են տարբեր բարդության պատվերներ:

Բազալտե սալիկներ

Բազալտ

Քարի արտադրամասը Ձեզ է առաջարկում բազալտե երեսպատման սալիկներ՝ Բազալտի ջարդոն, եզրաքարեր, ունենք ցանկացած տեսակի քարեր անմիջապես արտադրողից մատչելի գներով։

Մենք առաջարկում է բարձրորակ բազալտե սալիկներ`

  • Սալիկներ 2սմ, 3սմ, 4սմ
  • Եզրաքարեր (Բորդյուր) 10×20, 15×30, 10×30, 5×15
  • Պատուհանագոգեր
  • Գերեզմանաքարեր
  • Տապանաքարեր
  • Աստիճաններ
  • Շուբ (ա)

Քարերի յուրահատկությունը կայանում է նրանում, որ տարիների ընթացքում այն չի աղակալվում և չի քայքայվում: Այս Բազալտը իր մեջ ներառում է խճապակու միացություն որն էլ իր հերթին քարը դարձնում է շատ ամուր: Քարերն ունեն յուրահատուկ կապույտ գույն: Մանրամասների համար զանգահարել