Խոհանոցի վերանորոգում | ԲՆակարանների վերանորոգում Երևանում
Խոհանոցների Վերանորոգում

Խոհանոցի վերանորոգում

Որոշել եք խոհանոցը վերանորոգել, բայց չգիտե՞ք, թե որտեղից սկսել, ինչ շինանյութ գնել։ Ահա փոքրիկ ուղեցույց, որը կօգնի հեշտ ու արագ պատկերացում կազմել, թե խոհանոցն ինչպես պետք է վերանորոգել։

Մինչ վերանորոգումը սկսելը կատարում ենք նախապատրաստական աշխատանքներ՝ նախապես հեռացնելով հին սալիկները, հատակի ծածկույթը, դռները (եթե փոխելու անհրաժեշտություն կա) պատերի պաստառները և այլն։ Նախնական աշխատանքները կատարելուց հետո անցնում ենք անհրաժեշտ շինանյութի նախահաշվարկին։

Աշխատանքների կատարման հաջորդականությունը:

  • Նշված ժամանակահատվածում բնակարան կմոտենան մեր նախահաշիվ կազմող ինժեներները ևմիասին կքննարկեք հնարավոր տարբերակները:
  • Այս ամբողջի հիման վրա կկազմվի նախահաշիվ, որտեղ ներառված կլինեն աշխատանքի և նյութերի արժեքները:
  • Ցանկության դեպքում կկնքվի պայմանագիր, որտեղ նշված կլինի կատարվելիք աշխատանքները, ժամկետները և արժեքը:
  • Կատարված աշխատանքները ստուգվում են մեր ինժեների կողմից և նոր հանձնվում հաճախորդին:
  • Աշխատանքների ավարտին կատարվում է շինարական աղբի տեղափոխում։

Հաճախ Տրվող Հարցեր

Ինչքա՞ն կարժենա երկսենյականոց բնակարանի վերանորոգումը:

Արժեքը իմանալու համար դիմեք խորհրդատվության համար, մենք կներկայացնենք մոտավոր արժեքը. Ճիշտ արժեքը իմանալու համար անհրաժեշտ է մասնագետի այց:

Ո՞վ է կատարելու աշխատանքները:

Աշխատանքները կատարելու են միջինում 8 տարվա աշխատանքային փորձով բանիմաց մասնագետներ:

Ինչպե՞ս է կատարվում վճարումը:

Աշխատանքը բաժանվում է փուլերի և գումարը վճարվում է մաս-մաս:

Ինչպե՞ս ցածրացնել վերանորոգման արժեքը:

Կարող եք գնել շինանյութերը մեզ հետ համագործակցող մեծածախ խանութների հետ: Ամբողջական վերանորոգման դեպքում կարող ենք քննարկել զեղչի տարբերակներ:

Ո՞վ է գնում նյութերը:

Նյութերը գնում եք կամ Դուք, կամ գնում ենք մենք: Երկրորդ դեպքում ներկայացնում ենք գնման կտրոնները:

Ի՞նչ երաշխիքներ եք տալիս կատարած աշխատանքների համար:

Կնքվում է պայմանագիր ,ըստ որի կատարված աշխատաանքների երաշխիքը կազմում է 1 տարի:

Ինչպիսի՞ն է նախահաշիվ կազմող ինժեների աշխատանքային գրաֆիկը:

Մեր աշխատակիցները աշխատում են երկուշաբթիից շաբաթը  9:00-20:00