Հիմքային աշխատանքներ | Առանձնատների կառուցում
Հիմքային աշխատանքներ

Հիմքային աշխատանքներ

Հողային աշխատանքներին զուգահեռ նպատակահարմար է կատարել նաև հիմքի (ֆունդամենտի — фундамент) հետ կապված նախապատրաստական աշխատանքները՝ մաքրել տարածքը աղբից, բուսականությունից, ծառերի արմատներից և այլն:

Հիմքը փորելիս կարելի օգտագործել տեխնիկա: Այդպես աշխատանքը ավելի արագ է կատարվում, բայց փոսի ճշգրիտ չափսերը և խորությունը հնարավոր չէ պահպանել: Ձեռքով փորելը շատ ավելի աշխատատար է, բայց և ավելի որակով: Թե որ ձևն է առավել հարմար Ձեր կառույցի համար, հնարավոր է որոշել միայն տեղում: Ինչ խորությամբ կամ լայնությամբ պետք է կատարվեն այս աշխատանքները, նույնպես որոշվում են մասնագետների կողմից միայն տեղում գտնվելու դեպքում: Այս հարցում չափազանց կարևոր է հողի (գրունտի — грунт) որակը:

Հիմքի համար սովորաբար օգտագործում ենք 8-12 մմ հաստության արմատուրա (арматура): Հորիզոնական դրվող երկաթաձողերը (арматура) միշտ ավելի հաստ են ընտրվում, որովհետև հենց նրանց վրա ընկնելու հիմնական ճնշումը:

Դժվարանում եմ թարգմանել опалубка տերմինը, դրա համար հենց այդպես էլ կանվանեմ՝ ապալուպկա: Ապալուպկա հավաքելը միշտ չէ, որ պարտադիր է, բայց ցանկալի է: Հատկապես բետոնի տնտեսման տեսանկյունից: Այն հավաքվում է 10-20 սմ լայնության և  2,5 — 4,0 սմ հաստության տախտակներից: Այս աշխատանքի ամենակարևոր պահը ապալուպկայի վրա մեծ անցքերը բացառելն է: Կառուցվացքի երկու հակադիր կողմերը ամրացվում են իրար, բետոնի ծանրության տակ այն չքանդելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում ապալուպկայի երկու կողմերն էլ ամրացնում են հնարավոր բոլոր միջոցներով:

Հիմքային աշխատանքների օրինակներ