Գիպսակատոնի մոնտաժ - Գիպսակարտոնե աշխատանքներ
Գիպսակատոնի մոնտաժ

Գիպսակատոնի մոնտաժ

Գիպսաստվարաթղթերը կամ ինչպես ասում եմ գիպսակարտոնները լինում են տարբեր տեսակի և գույնի։


Գերամուր ակուստիկ գիպսաստվարաթուղթ

Գերամուր գիպսաստվարաթուղթը ի շնորհիվ լրացուցիչ հաստության և խտության օժտված է բարձր դիմադրողականությամբ հարվածների նկատմամբ և ունի ձայնամեկուսիչ բարձր հատկանիշներ: Գիպսաստվարաթղթի միջուկի մեջ առկա լրացուցիչ հավելումները թույլ են տալիս կախել ծանր հեռուստացույց կամ դարակներ միաշերտ կոնստրուկցիայի վրա ցանկացած վայրում առանց ներկառուցված դետալների օգտագործման:
Միջուկի բարձր խտության շնորհիվ գիպսաստվարաթուղթը ձեռք է բերում նաև բարձր ձայնամեկուսիչ հատկանիշներ:


Գերամուր գիպսաստվարաթուղթ

Գերամուր գիպսաստվարաթուղթը ի շնորհիվ լրացուցիչ հաստության և խտության օժտված է բարձր դիմադրողականությամբ հարվածների նկատմամբ և ունի ձայնամեկուսիչ բարձր հատկանիշներ: Գիպսաստվարաթղթի միջուկի մեջ առկա լրացուցիչ հավելումները թույլ են տալիս կախել ծանր հեռուստացույց կամ դարակներ միաշերտ կոնստրուկցիայի վրա ցանկացած վայրում առանց ներկառուցված դետալների օգտագործման:


Հրդեհախոնավակայուն գիպսաստվարաթուղթ

Չհրկիզվող խոնավակայուն գիպսեստվարաթուղթը բաղկացած գիպսե միջուկից երկու կողմից ամրացված չհրկիզվող ապակեհոլստով, որոնք մասամբ խորանում են դեպի միջուկ: Գիպսե միջուկը պարունակում է հատուկ հավելումներ, որոնք վերջինիս հաղորդում եմ լրացուցիչ ամրություն, խոնավակայունություն, պայքարում են բորբոսի առաջացման դեմ և հրակայուն են: Ստվարաթուղթը սպիտակ գույնի է և ամբողջովին հարթ է: Չի պարունակում առողջության համար վնասակար նյութեր, բաղկացած է լիովին վերամշակված նյութերից, անվտանգ է մարդու եւ շրջակա միջավայրի համար:


Ջրակայուն գիպսաստվարաթուղթ

Խոնավակայուն գիպսաստվարաթուղթը օժտված է բարձր բորբոսակայուն հատկանիշներով: Այն կազմված է գիպսե միջուկից, որը պատված է խիտ ստվարաթղթով: Խոնավակայուն գիպսաստվարաթուղթը տարբերվում է սովորական գիպսաստվարաթղթից իր բաց կանաչ ստվարաթղթով: 

Սովորական գիպսե ստվարաթուղթ

Ստանդարտ ունիվերսալ գիպսեստվարաթուղթ, որը հարմար է միջսենյակային պատերի և առաստաղների ինչպես նաև պատերի երեսապատման համար: Ունի կատարյալ հարթ մակերևույթ և բաց գույնի ստվարաթուղթ: Այն զգալիորեն ավելի թեթև է համեմատած իր անալոգների:


Ակուստիկ գիպսե ստվարաթուղթ

Ակուստիկ գիպսաստվարաթուղթը օժտված է բարձր ձայնամեկուսիչ հատկանիշներով: Այն կազմված է գիպսե միջուկից, որը պատված է խիտ ստվարաթղթով: Ակուստիկ գիպսաստվարաթուղթը տարբերվում է սովորական գիպսաստվարաթղթից իր մանուշակագույն ստվարաթղթով: Pro հատուկ եզրերը թույլ է տալիս խնայելու ծեփամածիկի ծախսը երկու անգամ: 

Հրդեհակայուն գիպսաստվարաթուղթ

Հրակայուն գիպսաստվարաթուղթը օգտագործվում է կառույցներում, բարձր հրդեհակայուն պահանջներով: Գիպսի միջուկի հատուկ բաղադրության շնորհիվ (պարունակում է հատուկ հավելումներ և մանրաթելեր) այն  ավելի երկար դիմանում է բաց կրակի ազդեցությանը, ինչը հանգեցնում է ամբողջ կառուցվածքի հրակայունության սահմանաչափի ավելացմանը: Հեշտ շահագործումը և ամրությունը հնարավորություն են տալիս օգտագործել գիպսաստվարաթուղթը որպես միջսենյակային պատեր, կախովի առաստաղ, պատերի երեսապատում և այլն:

Գիպսակարտոնով առաստաղների հավաքումը հեշտ է և արագ։ Այն թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում  թաքցնել բոլոր ճաքերը և օնգում է ստանալ անթերի հարթ մակերևույթի: Գիպսակարտոնով կարելի է հավաքել բազմատեսակ և բազմածերտ առաստաղներ։ Այն արագ հեշտ և մատչելի տարբերակ է նաև միջսենյակային պատերի կտրման հարցում։

Մեր կողմից կատարված աշխատանքներից մի քանիսը