Июнь 2020 - Varpet.online
Լոգասենյակի վերանորոգում

Լոգասենյակի վերանորոգում

Լոգասենյակի վերանորոգումը բարդ և պատասխանատու աշխատանք է ուստի՝ պահանջում է յուրահատուկ մոտեցում: Հաճախակի հանդիպող խնդիրներից են  սանտեխնիկայի անհարմար դասավորվածությունը: Բոլորս էլ գիտենք,որ տան ամենախոնավ հատվածը դա լոգարանն է։ Դրա համար մենք պարտադիր ենք համարում սվաղման աշխատանքներից հետո պատերի և հատակի ջրամեկուսացումը։

 Լոգասենյակի վերանորոգման համար բարձրակարգ նյութերի ընտրությունը աշխատանքի որակի գլխավոր նախադրյալներից մեկն է: Այսօր շուկայում կան բազմաթիվ առաջարկներ և ոչ բոլոր դեպքերում է պատվիրատուն միայնակ կարողանում լավ ընտրություն կատարում շինանյութի ընտրության հարցում: Ուստի ցանկալի է գնումները կատարել վարպետի հետ միասին։ Մենք կոգնենք ճիշտ ընտրություն կատարել ապրանքների ընտրության հարցում և խնայել ժամանկ և գումար, քանի որ միշտ չէ որ թանկ շինանյութը որակով է լինում։

Աշխատանքները կատարվում են բարձր որակով և սեղմ ժամկետներում՝ ցանկացած ոճի, բարդության և ճաշակի: Յուրաքանչյուր պատվիրատուին ցուցաբերվում է անհատական մոտեցում: Բարձր որակը և մատչելիությունը երաշխավորում ենք:

Լոգասենյակի վերանորոգումը հաճախ սկսվում է հին վերանորոգման քանդումից, որից հետո կատարվում է կոյուղու խողավակների մոնտաժում:  Պատերը մշակվում են հատուկ նյութերով միկրոբակտերիաների զարգացումից խուսափելու նպատակով:

Կատարում ենք հատակի, պատերի և առաստաղի մակերեսների հարթեցում:

Գինը հաշվելուց հաշվի է առնվում կատարվելիք աշխատանքների բարդությունը, ինչպես նաև ընտրված սալիկների չափսը:

Լոգասենյակի վերանորոգում աշխատանքներ

Խոհանոցների Վերանորոգում

Խոհանոցի վերանորոգում

Որոշել եք խոհանոցը վերանորոգել, բայց չգիտե՞ք, թե որտեղից սկսել, ինչ շինանյութ գնել։ Ահա փոքրիկ ուղեցույց, որը կօգնի հեշտ ու արագ պատկերացում կազմել, թե խոհանոցն ինչպես պետք է վերանորոգել։

Մինչ վերանորոգումը սկսելը կատարում ենք նախապատրաստական աշխատանքներ՝ նախապես հեռացնելով հին սալիկները, հատակի ծածկույթը, դռները (եթե փոխելու անհրաժեշտություն կա) պատերի պաստառները և այլն։ Նախնական աշխատանքները կատարելուց հետո անցնում ենք անհրաժեշտ շինանյութի նախահաշվարկին։

Աշխատանքների կատարման հաջորդականությունը:

  • Նշված ժամանակահատվածում բնակարան կմոտենան մեր նախահաշիվ կազմող ինժեներները ևմիասին կքննարկեք հնարավոր տարբերակները:
  • Այս ամբողջի հիման վրա կկազմվի նախահաշիվ, որտեղ ներառված կլինեն աշխատանքի և նյութերի արժեքները:
  • Ցանկության դեպքում կկնքվի պայմանագիր, որտեղ նշված կլինի կատարվելիք աշխատանքները, ժամկետները և արժեքը:
  • Կատարված աշխատանքները ստուգվում են մեր ինժեների կողմից և նոր հանձնվում հաճախորդին:
  • Աշխատանքների ավարտին կատարվում է շինարական աղբի տեղափոխում։

Հաճախ Տրվող Հարցեր

Ինչքա՞ն կարժենա երկսենյականոց բնակարանի վերանորոգումը:

Արժեքը իմանալու համար դիմեք խորհրդատվության համար, մենք կներկայացնենք մոտավոր արժեքը. Ճիշտ արժեքը իմանալու համար անհրաժեշտ է մասնագետի այց:

Ո՞վ է կատարելու աշխատանքները:

Աշխատանքները կատարելու են միջինում 8 տարվա աշխատանքային փորձով բանիմաց մասնագետներ:

Ինչպե՞ս է կատարվում վճարումը:

Աշխատանքը բաժանվում է փուլերի և գումարը վճարվում է մաս-մաս:

Ինչպե՞ս ցածրացնել վերանորոգման արժեքը:

Կարող եք գնել շինանյութերը մեզ հետ համագործակցող մեծածախ խանութների հետ: Ամբողջական վերանորոգման դեպքում կարող ենք քննարկել զեղչի տարբերակներ:

Ո՞վ է գնում նյութերը:

Նյութերը գնում եք կամ Դուք, կամ գնում ենք մենք: Երկրորդ դեպքում ներկայացնում ենք գնման կտրոնները:

Ի՞նչ երաշխիքներ եք տալիս կատարած աշխատանքների համար:

Կնքվում է պայմանագիր ,ըստ որի կատարված աշխատաանքների երաշխիքը կազմում է 1 տարի:

Ինչպիսի՞ն է նախահաշիվ կազմող ինժեների աշխատանքային գրաֆիկը:

Մեր աշխատակիցները աշխատում են երկուշաբթիից շաբաթը  9:00-20:00

Տրավերտինի սալիկներ

Տրավերտին

Տրավերտին (իտալ.՝ travertino, լատ.՝ lapis tiburtinus — տիվոլյան քար). — լեռնային ծակոտկեն քարի տեսակ է։ Այն մաքուր, անմշակ վիճակում սպիտակ է։ Հանդիպում են փղոսկրագույն, կաթնագույն, ընկուզագույն, ոսկեգույն երանգներ՝ պայմանավորված քարում առկա երկաթի կամ այլ օրգանական միացությունների պարունակությամբ։        Տրավերտինը պարունակում է բույսերի հետքեր։ Առանձնանում է քիչ խտությամբ և արտահայտիչ ծակոտկենությամբ, այդ իսկ պատճառով հեշտ է ենթարկվում վերամշակման, և նրանից պատրաստված արտադրանքը թեթև քաշ է ունենում։ Հեշտ է փայլեցվում՝ ապահովելով հարթ և փայլուն մակերես։ Փայլեցման գործընթացում կարելի է ստանալ տրավերտինի տարբեր երանգներ։ Տրավերտինն անվնաս է մարդկանց կյանքի համար, ինչը թույլ է տալիս նրա կիրառումը նաև ինտերիերում (շինարարական ներքին հարդարանքում)՝ հատակի և պատերի երեսպատման համար։ Տրավերտինից ստեղծում են նաև քանդակներ ու հուշարձաններ։ Մեզանից կարող եք գնել տրավերտին Ձեզ հարմար պայմաններով: Ընդունվում են տարբեր բարդության պատվերներ:

Բազալտե սալիկներ

Բազալտ

Քարի արտադրամասը Ձեզ է առաջարկում բազալտե երեսպատման սալիկներ՝ Բազալտի ջարդոն, եզրաքարեր, ունենք ցանկացած տեսակի քարեր անմիջապես արտադրողից մատչելի գներով։

Մենք առաջարկում է բարձրորակ բազալտե սալիկներ`

  • Սալիկներ 2սմ, 3սմ, 4սմ
  • Եզրաքարեր (Բորդյուր) 10×20, 15×30, 10×30, 5×15
  • Պատուհանագոգեր
  • Գերեզմանաքարեր
  • Տապանաքարեր
  • Աստիճաններ
  • Շուբ (ա)

Քարերի յուրահատկությունը կայանում է նրանում, որ տարիների ընթացքում այն չի աղակալվում և չի քայքայվում: Այս Բազալտը իր մեջ ներառում է խճապակու միացություն որն էլ իր հերթին քարը դարձնում է շատ ամուր: Քարերն ունեն յուրահատուկ կապույտ գույն: Մանրամասների համար զանգահարել

logo

Մեր մասին

Մենք արդեն 8 տարի աշխատում ենք `վերանորոգման, ձևավորման աշխատանքների և տարածքների նախագծման ոլորտում:

Աշխատանքի ամբողջ ընթացքում մենք կուտակել ենք հարուստ փորձ ցանկացած բարդության, ցանկացած մակարդակի վերանորոգման աշխատանքներ եվրոպական որակի չափանիշներին համապատասխան, ինչպես նաև ինտերիերի ձևավորման զարգացման գործում։

Մեր հիմնական Ծառայություններից են՝ բնակարանների, առանձնատների, գրասենյակների վերանորոգումը: Մենք վերանորոգումով զբաղվում ենք ՝ սկզբից մինչև վերջ, գաղափարից մինչև իրագործում.

Մենք կօգնենք ձեզ ընտրել լավագույն շինանյութերը վստահելի մատակարարներից `լավագույն գին-որակ հարաբերակցությամբ, ինչպես նաև դրանք գնել և առաքել։

Վերանորոգման ընթացքում կատարված բոլոր աշխատանքները վերահսկվում են մեր կողմից: Դա նվազեցնում է հաճախորդի և աշխատողների միջև հնարավոր ռիսկերը:

Դուք կարող եք ստուգել աշխատանքի որակը `տեսնելով մեր այն աշխատանքները, որոնք վերանորոգման փուլում են կամ պատրաստ են հանձման:

Մենք մատուցում ենք ծառայությունների առավելագույն հնարավոր շարք `վերանորոգման ոլորտում հետևյալ սկզբունքների համաձայն:

  • ծառայությունների մատչելի արժեք ;
  • վստահություն հաճախորդի հետ հարաբերություններում;
  • ֆինանսական գործառնությունների իրականացման թափանցիկություն, կոռեկտություն, երկուստեք շահավետություն
Տանիքի կառուցում և վերանորոգում,

Տանիքի վերանորոգման և կառուցում

Կատարում ենք տանիքի կառուցում և վերանորոգում աշխատանքներ ցանկացած բարդության: 
Աշխատանքները կատարում ենք որակով և մատչելի:
Մանրամասների և պատվերների համար զանգահարեք կամ հայտ ներկայացնեք:

Տանիքի վերանորոգման օրինակներ

Դարբնի գործեր

Դարբնի գործեր

Կատարում ենք դարբնի և եռակցողի (սվարչիկ — сварщик — զոդող) ծառայության պատվերներ՝ ցանկացած բարդության և ծավալի: Ընդունում ենք պատվերներ՝ ճաղերի, երկաթյա դռների և դարպասների, նավեսների (навес), զրուցանանների (беседка). պատրաստում և տեղադրում:

Դարբնի աշխատանքների օրինակներ

Կանաչապատման աշխատանքներ

Կանաչապատման աշխատանքներ

Կանաչապատման աշխատանքների համար պարզապես գրունտը հարթեցնելը բավարար չէ: Հազիվ թե Ձեր ապագա այգին հենց սկզբից էլ ծածկված լինի պարարտ հողով: Կանաչապատման համար նախ պետք է հեռացնել ոչ պիտանի, անպտուղ գրունտի վերին շերտը: Այն շերտի հետ այգին կմաքրվի անպիտան խոտաբույսերի և մոլախոտերի արմատներից և սերմերից: Եվ միայն այդ աշխատանքներից հետո հնարավոր կլինի փռել բարեբեր սևահողը:

Սովորաբար մեզ դիմում են ամառանոցների այգիները կամ խաղահրապարակները ամբողջությամբ ծածկել սիզամարգով (գազոն — газон): Իսկ որոշ դեպքերում դիմում են նաև ծառերի և թփերի տունկ կազմակերպելու համար:

Գազոն տերմինը բացատրվում է որպես պուրակներում, ճանապարհների եզրերին առանձնացված տարածք, որը ծածկված է կարճ կտրված և խնամված սիզախոտով. կատարվում է դեկորատիվ նպատակներով՝ սիզամարգ: Բայց վերջին տարիներին գազոնը (սիզամարգը) շատ մեծ պահանջարկ է վայելում ամառանոցների սեփականատերերի շրջանում: Այժմ Կարելի է պատվիրել և ուղղակի փռել պատրաստի խոտածածկույթը:

Կանաչապատման աշխատանքների օրինակներ

Բոտոնային աշխատանքներ

Բետոնային աշխատանքներ

Կատարում ենք ցանկացած տեսակի բետոնային աշխատանքների պատվերներ: Այդ թվում, իհարկե, հատակի և ավտոմեքենաների կայանավայրի բետոնավորում: Այս տիպի աշխատանքները շատ ավելի հայտնի են «ստյաժկա» (стяжка) անավանումով:

Հատակի բետոնավորումը (ստյաժկան) շինարարության կարևոր և անհրաժեշտ աշխատանքներից է: Եթե նույնիսկ սեփականատերերը որոշում են ինքնուրույն զբաղվել շինարարությամբ, ապա այս աշխատանքը վստահում են միայն արհեստավարժ վարպետներին: Բացի բարդությունից և կարևորությունից, ստյաժկան բավականաչափ ծանր աշխատատար գործընթաց է:

Հատակի բետոնը (ստյաժկան) կատարում է բազմաթիվ կարևորագույն ֆունկցիաներ՝

  • Մակերեսի հարթեցում,
  • Հիմքի ամրացում,
  • Անհրաժեշտ թեքության ձևավորում,
  • Ձայնա և ջերմոմեկուսացում,
  • Կոմունիկացիաների թաքցնում:

Ստյաժկայի բետոնի ավանդական բաղադրիչներ նյութերն են ավազը և ցեմենտը: Բայց վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում արտադրական նշանակության չոր խառնուրդները: Սրանք ևս ավազի և ցեմենտի խառնուրդ են, բայց պլաստիֆիկատորների ավելացմամբ: Վերջիններս խառնուրդին տալիս են էլաստիկություն:

Բետոնալցման աշխատանքների օրինակներ

 

Հիմքային աշխատանքներ

Հիմքային աշխատանքներ

Հողային աշխատանքներին զուգահեռ նպատակահարմար է կատարել նաև հիմքի (ֆունդամենտի — фундамент) հետ կապված նախապատրաստական աշխատանքները՝ մաքրել տարածքը աղբից, բուսականությունից, ծառերի արմատներից և այլն:

Հիմքը փորելիս կարելի օգտագործել տեխնիկա: Այդպես աշխատանքը ավելի արագ է կատարվում, բայց փոսի ճշգրիտ չափսերը և խորությունը հնարավոր չէ պահպանել: Ձեռքով փորելը շատ ավելի աշխատատար է, բայց և ավելի որակով: Թե որ ձևն է առավել հարմար Ձեր կառույցի համար, հնարավոր է որոշել միայն տեղում: Ինչ խորությամբ կամ լայնությամբ պետք է կատարվեն այս աշխատանքները, նույնպես որոշվում են մասնագետների կողմից միայն տեղում գտնվելու դեպքում: Այս հարցում չափազանց կարևոր է հողի (գրունտի — грунт) որակը:

Հիմքի համար սովորաբար օգտագործում ենք 8-12 մմ հաստության արմատուրա (арматура): Հորիզոնական դրվող երկաթաձողերը (арматура) միշտ ավելի հաստ են ընտրվում, որովհետև հենց նրանց վրա ընկնելու հիմնական ճնշումը:

Դժվարանում եմ թարգմանել опалубка տերմինը, դրա համար հենց այդպես էլ կանվանեմ՝ ապալուպկա: Ապալուպկա հավաքելը միշտ չէ, որ պարտադիր է, բայց ցանկալի է: Հատկապես բետոնի տնտեսման տեսանկյունից: Այն հավաքվում է 10-20 սմ լայնության և  2,5 — 4,0 սմ հաստության տախտակներից: Այս աշխատանքի ամենակարևոր պահը ապալուպկայի վրա մեծ անցքերը բացառելն է: Կառուցվացքի երկու հակադիր կողմերը ամրացվում են իրար, բետոնի ծանրության տակ այն չքանդելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում ապալուպկայի երկու կողմերն էլ ամրացնում են հնարավոր բոլոր միջոցներով:

Հիմքային աշխատանքների օրինակներ