Տաքացվող հատակ - Բնակարանների վերանորոգում
Տաքացվող հատակ

Տաքացվող հատակ

Մեզանից յուրաքանչյուրը ջեռուցում անցկացնելիս, մտածում է ինչպես այդ հարցին ավելի օպտիմալ լուծում տա: Այդ իսկ պատճառով ընդհանուր ջեռուցումից զատ, հաճախ տաքացվող հատակ է տեղադրվում՝ լամինատի կամ սալիկի տակ:

Տաքացվող հատակի լինում են էլեկտրական կամ ջրային: Դրանցից յուրաքանչյուրը ունի և առավելություններ և թերություններ:

Ջրային տաքացվող հատակ

Ջրային տաքացվող հատակի գլխավոր առավելությունը տեղադրման տեխնոլոգիան է. հատակի տակ խողովակներ են տեղադրվում, որոնց մեջ տաք ջուր է շրջանառվում, ինչի շնորհիվ էլ հատակը տաքացվում է: Այդ խողովակները միանում են ջեռուցման համակարգին: Ջրային տաքացվող հատակի տեղադրման սխեման կարող է լինել «օձանման», «կրկնակի օձանման» կամ «խխունջաձև» խողովակներով:

Առաջին տարբերակը հեշտ է տեղադրվում, իսկ թերություններից է ամբողջ տարածքով մեկ ջերմաստիճանի էական անկումը և «գծավոր» հատակի առաջացումը: Երկրորդ տարբերակը հարմար է այն շինությունների համար, որտեղ ջերմաստիճանային տատանումները զգալի չեն:

Տաքացվող հատակ
«Օձանման»
Տաքացվող հատակ
«Կրկնակի Օձանման»
Տաքացվող հատակ
«Խխունջաձև»

Էլեկտրական տաքացվող հատակներ

Ի տարբերություն ջրային տաքացվող հատակի, էլետրական տաքացվող հատակ անհամեմատ հեշտ է տեղադրել. այն կարելի է գրեթե բոլոր տեսակի հատակածածկույթների տակ տեղադրել, բայց ամենատարածված և հեշտ տարբերակը սալիկի տակ տեղադրելն է:

Սալիկի տակ էլեկտրական տաքացվող հատակի տեղադրության մի քանի ձև գոյություն ունի, ընդ որում, կարող եք այն տեղադրել ոչ թե սենյակի ամբողջ մակերեսով մեկ, այլ այնտեղ, որտեղ պահանջվում է: Այս կերպ կտնտեսեք թե ծախսվող նյութը, թե ծախսվող էներգիան: Էլեկտրահատակը պետք է տեղադրել, հարթ հատակի վրա:

Որպես էլեկտրահատակ, կարող է լինել ջեռուցման կաբելը, ջեռուցման մինի-մատերը կամ կարբոնային մատերը, որոնք տեղադրվում են հարթ և չոր հատակի վրա: Ջեռուցման տաքացվող հատակի համար էլեկտրակաբելի տեղադրման ժամանակ խորհուրդ են տալիս օգտագործել ջերմանդրադարձնող ծածկույթ, որը տեղադրվում է կաբելի տակ: Լավ օրինակ է, փրփրապլաստը, որը փայլաթիթեղի նման պատված է թաղանթով: Ջերմամեկուսացումը էլեկտրական հատակի արդյունավետությունը 30-40 տոկոսով մեծացնում է: