Լոգասենյակի վերանորոգում - Սալիկապատում, կաֆել, մետլախ
Լոգասենյակի վերանորոգում

Լոգասենյակի վերանորոգում

Լոգասենյակի վերանորոգումը բարդ և պատասխանատու աշխատանք է ուստի՝ պահանջում է յուրահատուկ մոտեցում: Հաճախակի հանդիպող խնդիրներից են  սանտեխնիկայի անհարմար դասավորվածությունը: Բոլորս էլ գիտենք,որ տան ամենախոնավ հատվածը դա լոգարանն է։ Դրա համար մենք պարտադիր ենք համարում սվաղման աշխատանքներից հետո պատերի և հատակի ջրամեկուսացումը։

 Լոգասենյակի վերանորոգման համար բարձրակարգ նյութերի ընտրությունը աշխատանքի որակի գլխավոր նախադրյալներից մեկն է: Այսօր շուկայում կան բազմաթիվ առաջարկներ և ոչ բոլոր դեպքերում է պատվիրատուն միայնակ կարողանում լավ ընտրություն կատարում շինանյութի ընտրության հարցում: Ուստի ցանկալի է գնումները կատարել վարպետի հետ միասին։ Մենք կոգնենք ճիշտ ընտրություն կատարել ապրանքների ընտրության հարցում և խնայել ժամանկ և գումար, քանի որ միշտ չէ որ թանկ շինանյութը որակով է լինում։

Աշխատանքները կատարվում են բարձր որակով և սեղմ ժամկետներում՝ ցանկացած ոճի, բարդության և ճաշակի: Յուրաքանչյուր պատվիրատուին ցուցաբերվում է անհատական մոտեցում: Բարձր որակը և մատչելիությունը երաշխավորում ենք:

Լոգասենյակի վերանորոգումը հաճախ սկսվում է հին վերանորոգման քանդումից, որից հետո կատարվում է կոյուղու խողավակների մոնտաժում:  Պատերը մշակվում են հատուկ նյութերով միկրոբակտերիաների զարգացումից խուսափելու նպատակով:

Կատարում ենք հատակի, պատերի և առաստաղի մակերեսների հարթեցում:

Գինը հաշվելուց հաշվի է առնվում կատարվելիք աշխատանքների բարդությունը, ինչպես նաև ընտրված սալիկների չափսը:

Լոգասենյակի վերանորոգում աշխատանքներ