Բետոնային աշխատանքներ | Betonayin ashxatanqner
Բոտոնային աշխատանքներ

Բետոնային աշխատանքներ

Կատարում ենք ցանկացած տեսակի բետոնային աշխատանքների պատվերներ: Այդ թվում, իհարկե, հատակի և ավտոմեքենաների կայանավայրի բետոնավորում: Այս տիպի աշխատանքները շատ ավելի հայտնի են «ստյաժկա» (стяжка) անավանումով:

Հատակի բետոնավորումը (ստյաժկան) շինարարության կարևոր և անհրաժեշտ աշխատանքներից է: Եթե նույնիսկ սեփականատերերը որոշում են ինքնուրույն զբաղվել շինարարությամբ, ապա այս աշխատանքը վստահում են միայն արհեստավարժ վարպետներին: Բացի բարդությունից և կարևորությունից, ստյաժկան բավականաչափ ծանր աշխատատար գործընթաց է:

Հատակի բետոնը (ստյաժկան) կատարում է բազմաթիվ կարևորագույն ֆունկցիաներ՝

  • Մակերեսի հարթեցում,
  • Հիմքի ամրացում,
  • Անհրաժեշտ թեքության ձևավորում,
  • Ձայնա և ջերմոմեկուսացում,
  • Կոմունիկացիաների թաքցնում:

Ստյաժկայի բետոնի ավանդական բաղադրիչներ նյութերն են ավազը և ցեմենտը: Բայց վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում արտադրական նշանակության չոր խառնուրդները: Սրանք ևս ավազի և ցեմենտի խառնուրդ են, բայց պլաստիֆիկատորների ավելացմամբ: Վերջիններս խառնուրդին տալիս են էլաստիկություն:

Բետոնալցման աշխատանքների օրինակներ