Архивы Ամենապահանջված ծառայությունները - Varpet.online
Սալիկապատման աշխատանքներ

Սալիկապատում

Սալիկը ամուր և գեղեցիկ նյութ է, որը կարելի է օգտագործել տան ցանկացած անկյունում: Սալիկը հարմար է նրանով, որ հեշտ է լվացվում և չի վախենում խոնավությունից:

Խոհանոցի և լոգասենյակի պատերի համար նախընտրելի է ընտրել սալիկներ ոչ միայն վերջիններիս պրակտիկության, այլև գեղեցիկ տեսքի համար: Օգտագօրծելով գունային տարբեր երանգներ խոհանոցին կամ լոգարանին կարելի է տալ հատուկ շքեղություն:

Սալիկով երեսպատված հատակը կամ պատերը շատ պրակտիկ են և չեն պահանջում հաճախակի վերանորոգում: Մեկ անգամ որակով արված սալիկը կարող է ծառայել երկար տարիներ:

Սալիկապատում աշխատանքներ (կաֆել, մետլախ)

Կաֆելը (սալիկը) կամ մետլախը տեղադրելուց առաջ նախապես պետք է ստուգել, իսկ անհրաժեշտության դեպքում նախապատրաստել հիմքը: Այն մակերեսը, որը անհրաժեշտ է սալիկապատել, պետք է լինի մաքուր, չոր, հարթ և բավականաչափ ամուր:

Եթե անհրաժեշտություն լինի, ապա մակերևույթը պետք է ամբողջությամբ սվաղել (կամ բետոնել, եթե հատակ է): Եթե անհարթությունները աննշան են, կարելի հարթեցնել հենց սալիկի սոսնձով, կամ ինքնահարթեցվող հատակով: Նախապատրաստած մակերեսին անհրաժեշտ է գրունտ քսել մեծ վրձնով կամ ներկարարի ռոլիկով:

Սալիկապատման արժեքը կախված է մի քանի գործոններից: Նշանակություն ունի՝  տարածքի մակերեսը, մակերեսի պատրաստ լինելու աստիճանը, սալիկի չափը և արժեքը, ինչպես նաև շարման ձևը: Սալիկապատման աշխատանքը արժեքը սկսվում է 8000 դրամից։

Մանրամասների կամար կարող եք հայտ ներկայացնել կամ զամգահարել։

Տաքացվող հատակ

Տաքացվող հատակ

Մեզանից յուրաքանչյուրը ջեռուցում անցկացնելիս, մտածում է ինչպես այդ հարցին ավելի օպտիմալ լուծում տա: Այդ իսկ պատճառով ընդհանուր ջեռուցումից զատ, հաճախ տաքացվող հատակ է տեղադրվում՝ լամինատի կամ սալիկի տակ:

Տաքացվող հատակի լինում են էլեկտրական կամ ջրային: Դրանցից յուրաքանչյուրը ունի և առավելություններ և թերություններ:

Ջրային տաքացվող հատակ

Ջրային տաքացվող հատակի գլխավոր առավելությունը տեղադրման տեխնոլոգիան է. հատակի տակ խողովակներ են տեղադրվում, որոնց մեջ տաք ջուր է շրջանառվում, ինչի շնորհիվ էլ հատակը տաքացվում է: Այդ խողովակները միանում են ջեռուցման համակարգին: Ջրային տաքացվող հատակի տեղադրման սխեման կարող է լինել «օձանման», «կրկնակի օձանման» կամ «խխունջաձև» խողովակներով:

Առաջին տարբերակը հեշտ է տեղադրվում, իսկ թերություններից է ամբողջ տարածքով մեկ ջերմաստիճանի էական անկումը և «գծավոր» հատակի առաջացումը: Երկրորդ տարբերակը հարմար է այն շինությունների համար, որտեղ ջերմաստիճանային տատանումները զգալի չեն:

Տաքացվող հատակ
«Օձանման»
Տաքացվող հատակ
«Կրկնակի Օձանման»
Տաքացվող հատակ
«Խխունջաձև»

Էլեկտրական տաքացվող հատակներ

Ի տարբերություն ջրային տաքացվող հատակի, էլետրական տաքացվող հատակ անհամեմատ հեշտ է տեղադրել. այն կարելի է գրեթե բոլոր տեսակի հատակածածկույթների տակ տեղադրել, բայց ամենատարածված և հեշտ տարբերակը սալիկի տակ տեղադրելն է:

Սալիկի տակ էլեկտրական տաքացվող հատակի տեղադրության մի քանի ձև գոյություն ունի, ընդ որում, կարող եք այն տեղադրել ոչ թե սենյակի ամբողջ մակերեսով մեկ, այլ այնտեղ, որտեղ պահանջվում է: Այս կերպ կտնտեսեք թե ծախսվող նյութը, թե ծախսվող էներգիան: Էլեկտրահատակը պետք է տեղադրել, հարթ հատակի վրա:

Որպես էլեկտրահատակ, կարող է լինել ջեռուցման կաբելը, ջեռուցման մինի-մատերը կամ կարբոնային մատերը, որոնք տեղադրվում են հարթ և չոր հատակի վրա: Ջեռուցման տաքացվող հատակի համար էլեկտրակաբելի տեղադրման ժամանակ խորհուրդ են տալիս օգտագործել ջերմանդրադարձնող ծածկույթ, որը տեղադրվում է կաբելի տակ: Լավ օրինակ է, փրփրապլաստը, որը փայլաթիթեղի նման պատված է թաղանթով: Ջերմամեկուսացումը էլեկտրական հատակի արդյունավետությունը 30-40 տոկոսով մեծացնում է:

Ապամոնտաժման աշխատանքներ

Ապամոնտաժման աշխատանքներ

Կատարում ենք ապամոնտաժման աշխատանքներ: ️Մենք ունենք պարտաճանաչ բանվորական ուժ, հզոր և ժամանակակից գործիքներ։ Աշխատանքը կատարում ենք  սեղմ ժամկետներում: Մենք կատարում ենք բնակարանների, առանձնատների, նկուղների և այլ տարածքների միջնապատերի քանդում և անցքերի բացում ցանկացած հաստության: Նաև կատարում ենք աղբահանում: Եթե հետաքրքրեց Ձեզ մեր ծառայությունները ապա կարող եք զանգահարեք կամ հայտ ներկայացնել։

Քանդման աշխատանքների օրինակներ

Տանիքի կառուցում և վերանորոգում,

Տանիքի վերանորոգման և կառուցում

Կատարում ենք տանիքի կառուցում և վերանորոգում աշխատանքներ ցանկացած բարդության: 
Աշխատանքները կատարում ենք որակով և մատչելի:
Մանրամասների և պատվերների համար զանգահարեք կամ հայտ ներկայացնեք:

Տանիքի վերանորոգման օրինակներ

Դարբնի գործեր

Դարբնի գործեր

Կատարում ենք դարբնի և եռակցողի (սվարչիկ — сварщик — զոդող) ծառայության պատվերներ՝ ցանկացած բարդության և ծավալի: Ընդունում ենք պատվերներ՝ ճաղերի, երկաթյա դռների և դարպասների, նավեսների (навес), զրուցանանների (беседка). պատրաստում և տեղադրում:

Դարբնի աշխատանքների օրինակներ

Կանաչապատման աշխատանքներ

Կանաչապատման աշխատանքներ

Կանաչապատման աշխատանքների համար պարզապես գրունտը հարթեցնելը բավարար չէ: Հազիվ թե Ձեր ապագա այգին հենց սկզբից էլ ծածկված լինի պարարտ հողով: Կանաչապատման համար նախ պետք է հեռացնել ոչ պիտանի, անպտուղ գրունտի վերին շերտը: Այն շերտի հետ այգին կմաքրվի անպիտան խոտաբույսերի և մոլախոտերի արմատներից և սերմերից: Եվ միայն այդ աշխատանքներից հետո հնարավոր կլինի փռել բարեբեր սևահողը:

Սովորաբար մեզ դիմում են ամառանոցների այգիները կամ խաղահրապարակները ամբողջությամբ ծածկել սիզամարգով (գազոն — газон): Իսկ որոշ դեպքերում դիմում են նաև ծառերի և թփերի տունկ կազմակերպելու համար:

Գազոն տերմինը բացատրվում է որպես պուրակներում, ճանապարհների եզրերին առանձնացված տարածք, որը ծածկված է կարճ կտրված և խնամված սիզախոտով. կատարվում է դեկորատիվ նպատակներով՝ սիզամարգ: Բայց վերջին տարիներին գազոնը (սիզամարգը) շատ մեծ պահանջարկ է վայելում ամառանոցների սեփականատերերի շրջանում: Այժմ Կարելի է պատվիրել և ուղղակի փռել պատրաստի խոտածածկույթը:

Կանաչապատման աշխատանքների օրինակներ

Բոտոնային աշխատանքներ

Բետոնային աշխատանքներ

Կատարում ենք ցանկացած տեսակի բետոնային աշխատանքների պատվերներ: Այդ թվում, իհարկե, հատակի և ավտոմեքենաների կայանավայրի բետոնավորում: Այս տիպի աշխատանքները շատ ավելի հայտնի են «ստյաժկա» (стяжка) անավանումով:

Հատակի բետոնավորումը (ստյաժկան) շինարարության կարևոր և անհրաժեշտ աշխատանքներից է: Եթե նույնիսկ սեփականատերերը որոշում են ինքնուրույն զբաղվել շինարարությամբ, ապա այս աշխատանքը վստահում են միայն արհեստավարժ վարպետներին: Բացի բարդությունից և կարևորությունից, ստյաժկան բավականաչափ ծանր աշխատատար գործընթաց է:

Հատակի բետոնը (ստյաժկան) կատարում է բազմաթիվ կարևորագույն ֆունկցիաներ՝

  • Մակերեսի հարթեցում,
  • Հիմքի ամրացում,
  • Անհրաժեշտ թեքության ձևավորում,
  • Ձայնա և ջերմոմեկուսացում,
  • Կոմունիկացիաների թաքցնում:

Ստյաժկայի բետոնի ավանդական բաղադրիչներ նյութերն են ավազը և ցեմենտը: Բայց վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում արտադրական նշանակության չոր խառնուրդները: Սրանք ևս ավազի և ցեմենտի խառնուրդ են, բայց պլաստիֆիկատորների ավելացմամբ: Վերջիններս խառնուրդին տալիս են էլաստիկություն:

Բետոնալցման աշխատանքների օրինակներ