Май 2020 - Varpet.online
Գրասենյակների վերանորոգում Երեվանում

Գրասենյակների վերանորոգում

Գրասենյակների վերանորոգման Մեր ընկերության ամենապահանջված ծառայություններից մեկն է։ Մենք այս ոլորտում երկար տարիների փորձ ունենք և պատրաստ ենք կատարել ցանկացած ոճի և բարդության աշխատանքներ։

Գրասենյակները ոչ միայն պետք է լինի գեղեցիկ, հարմարավետ և ներկայանալի: Գրասենյակային տարածքների  ֆունկցիոնալ օգտագործումը առաջացնում է դրական զգացմունքներ աշխատանքների կատարման ընթացքում և բարձրացնում է աշխատողների աշխատունակությունը, ինչպես նաև լավ տպավորություն է տողնում հաճախորդների մոտ։

Մենք գրասենյակների վերանորոգման ծառայություններ մատուցում ենք Երևանում և հարակից մարզերում: Մեր աշխատակիցները ունեն միջին աշխատանքային 5-10 տարվա փորձ: Մենք կատարում ենք ոչ միայն կոսմետիկ վերանորոգում, այլ նաև “под ключ” վերանորոգում:

Ցանկության դեպքում հաճախորդի հետ կնքվում է պայմանագիր: Կազմում ենք նախահաշիվ, որտեղ նշված են բոլոր անհրաժեշտ նյութերը, որոնց գնումը կարող ենք կատարել նաև մենք:

Ինչու՞ պետք է ընտրել մեզ:

  • Պայմանգրի կնքման պահից մինչև հանձնումը կատարվում է մաքսիմալ թափանցիկ ձևով, աշխատանքը բաժանվում է փուլերի, որոնք նշված են պայմանագրում
  • Ժամկերտների հստակ կառավարում:
  • Ունենք շուրջ 30 աշխատակից
  • Օգտագործում ենք միայն նորագույն տեխնոլոգիաներ և գործիքներ

Հաճախ Տրվող Հարցեր

Ինչքա՞ն կարժենա երկսենյականոց բնակարանի վերանորոգումը:

Արժեքը իմանալու համար դիմեք խորհրդատվության համար, մենք կներկայացնենք մոտավոր արժեքը. Ճիշտ արժեքը իմանալու համար անհրաժեշտ է մասնագետի այց:

Ո՞վ է կատարելու աշխատանքները:

Աշխատանքները կատարելու են միջինում 8 տարվա աշխատանքային փորձով բանիմաց մասնագետներ:

Ինչպե՞ս է կատարվում վճարումը:

Աշխատանքը բաժանվում է փուլերի և գումարը վճարվում է մաս-մաս:

Ինչպե՞ս ցածրացնել վերանորոգման արժեքը:

Կարող եք գնել շինանյութերը մեզ հետ համագործակցող մեծածախ խանութներից: Ամբողջական վերանորոգման դեպքում կարող ենք քննարկել զեղչի տարբերակներ:

Ո՞վ է գնում նյութերը:

Նյութերը գնում եք կամ Դուք, կամ գնում ենք մենք: Երկրորդ դեպքում ներկայացնում ենք գնման կտրոնները:

Ի՞նչ երաշխիքներ եք տալիս կատարած աշխատանքների համար:

Կնքվում է պայմանագիր, ըստ որի կատարված աշխատաանքների երաշխիքը կազմում է 1 տարի:

Ինչպիսի՞ն է նախահաշիվ կազմող ինժեների աշխատանքային գրաֆիկը:

Մեր աշխատակիցները աշխատում են շաբաթը 7 օր 9:00-21:00

Գրասենյակների վերանորոգման օրինակներ

Բնակարանների վերանորոգում

Բնակարաններ վերանորոգուն

Վերջապես որոշել եք վերանորոգե՞լ բնակարանը։ Ուրեմն շատ կարևոր է իմանալ վերանորոգման փուլերի ընթացքն ու ճիշտ հաջորդականությունը:

Տանտիրոջ գլխավոր սխալը վերանորոգման հարցում սխալ արված հաշվարկն է։ Եթե նույնիսկ որոշել եք հետագայում ամեն ինչ ինքնուրույն անել, այնուամենայնիվ, ցանկալի է մասնագետի հետ խորհրդակցել։ Ունենալով հստակ կազմված պլան և անհրաժեշտ ապրանքների գրագետ կազմած ցուցակ՝  կարող եք սկսել բնակարանի վերանորոգման աշխատանքները։

Դե ինչ, պլանավորենք բնակարանի վերանորոգում կատարելու հիմնական աշխատանքները


Քայլ 1. Հին ինտերիերի ապամոնտաժում

ապամոնտաժման աշխատանքներ

Հին ինտերիերի ապամոնտաժում իրականացվում է հետևալ կերպ՝

  • Հին պաստառների հեռացում
  • Անկայուն սվաղի հեռացում
  • Նախագծով չնախատեսված պատերի քանդում
  • Հատակի ապամոնտաժում
  • Ցանկացած այլ մակերևույթի ապամոնտաժում, որը պատրաստվում եք նորով փոխարինել։
Քայլ 2. Կոմունիկացիաների մոնտաժ

Կոմունիկացիաների մոնտաժ

Կարելի է ասել ամենակարևոր փուլերից մեկը հանդիսանում է հենց կոմունիկացիաների մոնտաժը, որն իր մեջ ներառում է այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են ՝

  • խողովակների անցկացումը
  • պատուհանների և դռների մոնտաժը
  • էլեկտրալարերի անցկացումը
  • օդափոխման համակագի ներդրումը:

Շատ կարևոր է, որ այդ աշխատանքները կատարվեն բարձր պրեֆեսիոնալությամբ և որակով, քանի որ դրանց հետ կապված ցանկացած խնդրի պատճառով ստիպված եք լինելու քանդել պատերը, հատակը և փչացնել Ձեր վերանորոգմը:

Քայլ 3. Միջնապատերի կառուցում

Միջնապատերի կառուցում

Այս  փուլում  կարող եք փոխել Ձեր բնակարանի ամբողջ նախագիծը, որն ավելի հարմարավետ կդարձնի Ձեր տարածքը։
Եթե արդեն նախկին միջնապատերը քանդել եք, կարող եք սկսել նոր միջնապատեր կառուցել՝ դրանով իսկ նոր դիզայներական լուծումներ հաղորդելով Ձեր ինտերիերին: Միջնապատեր կառուցելու համար հաճախ օգտագործում են աղյուսներ կամ պենոբլոկներ, երբեմն նաև գիպսաստվարաթուղթ։

Քայլ 4. Սվաղ

պատերի սվաղ

Այս աշխատանքներն իրականացնելիս  խորհուրդ է տրվում օգտագործել պատրաստի ցեմենտ-ավազե խառնուրդ կամ գիպսե սվաղ:

Քայլ 5.  Հատակի հարթեցում

Հատակի հարթեցում

Որքան հավասար կատարվեն հատակի հարթեցման աշխատանքները, այնքան ավելի հեշտ  և մատչելի կլինի հետագա վերանորոգումը։ Բետոնը լցնելով հավասարեցնում ենք հատակը, որի վրա հետագայում ամրացվելու է հատակի Ձեր ցանկացած ծածկը՝ լամինատ, փայտ, լինոլիում, սալիկներ և այլն:

Քայլ 6. Գիպսաստվարաթղթի մոնտաժ առաստաղի համար

Գիպսակարդոնո առաստաղ

Իդեալական հարթ առաստաղ ստանալու ամենահեշտ տարբերակը դա գիպսաստվարաթղթով մոնտաժն է, որը թույլ է տալիս հետագայում ստանալ ցանկացած տեսակի առաստաղ:

Քայլ 7. Սալիկապատում

Սալիկապատման աշխատանքներԵթե նախկինում այսպիսի աշխատանքներ չեք արել, ավելի լավ է մասնագետ հրավիրեք, քանի որ սալիկը ինքն իրենով էժան չէ և ցանկացած սխալը կարող է արտաքին տեսքի վրա անդրադառնալ։

Քայլ 8. Տեղադրում ենք սանտեխնիկան

Լոգասենյակի վերանորոգումը, ի տարբերություն այլ սենյակների, անցնում է հետևյալ փուլերը՝

  • Հին սալիկի և սվաղի քանդում
  • Ջրի մոնտաժում
  • Կոյուղու մոնտաժում
  • Էլոկտրականության անցկացում
  • Պատերի և հատակի սալիկապատում
  • Օդափոխության համակարգի անցկացում
  • Առաստաղի հավաքում
  • Չորանոցի և ծորակների տեղադրում:
Քայլ 9. Պաստառապատման աշխատանքներ

Կարելի է ասել սա ամենաբարդ և նյարդային փուլն է բնակարանի վերանորոգում իրականացնելիս: Սովորաբար մարդիկ միշտ դժվար են կողմոնրոշվում, թե ինչ ոճային և գունային տարբերակ ընտրել, որը նրանց դուր կգա երկար տարիներ՝ միաժամանակ չդադարելով մնալ նորաձև և ակտուալ ինչպես իրենց, այնպես էլ շրջապատի համար:

Քայլ 10. Հատակի ծածկույթի տեղադրում

Վերջնական փուլում մասնագետները հատակատեղադրման և պաստառապատման աշխատանքների ճիշտ հաջորդականության հարցում երկու կարծիք ունեն։ Մի մասը կարծում է, որ պետք է պաստառապատել, նոր անցնել հատակին, իսկ մյուսները հակառակը։ Բայց մեծ մասը վերջնական փուլում հատակն է տեղադրում։

Եվ ահա, այսքանով ավարտեցինք վերանորոգման պլանավորման աշխատանքները, մնում է անցնել դրանց իրագործմանը: Եվ հիշեք, որ լավ նախագծված վերանորոգման աշխատանքները զգալիորեն տնտեսում են բյուջեն, այնպես որ մի ծուլացեք և նախապես մասնագետի հետ ամեն ինչ հաշվարկեք։