2024 - Varpet.online
Միջսենյակային դռների տեղադրում

Դռների տեղադրում

Varpet.online ընկերությունը առսջարկում է միջսենյակային և մուտքի դռների տեղադրման ծառայություններ մատչելի գներով։

Աշխատանքը կատարվում է հմուտ վարպետների կողմից։ Մենք ընդունում ենք նաև մուտքի և սենյակային դռների պատվերներ։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել։

Միջսենյակային դռների տեղադրում

 Աշխատանքի տեսակը Արժեքը

Հասարակ դուռ ստանդարտ չափսերի + միակողմանի Երեսկալ

15000 դր.

Քողարկված դուռ ստանդարտ չափսերի

18000 դր.

Շարժական դուռ (слаид)

20000 դր.

Երեսկալի մոնտաժ

5000 դր.

Փականի բացվածքի փորում

5000 դր.

Հասարակ ծխնու (петля) բացվածքի փորում

5000 դր.

Քողարկված ծխնու (скрытая петля) բացվածքի փորում 1 հատը

6000 դր.

Ստանդարտ չափսերի դռան համար -Добор- 3սմ-ից 10սմ 1 դուռը

5000 դր.

Ստանդարտ չափսերի դռան համար -Добор- 10սմ-ից 20սմ 1 դուռը

10000 դր.

Էլեկտրականության մոնտաժ

Էլեկտրականության մոնտաժ

Varpet.online ընկերությունը առաջարկում է հասարակական և օֆիսային տարածքների, առանձնատների և բնակարանների Էլ․ մոնտաժման աշխատանքներ։ Հոսանքի մենտաժումը կարաևվում է երկար տարիների փորձ ունեցող պռոֆեսիոնալ վարպետների ձեռքով։ Կատարում ենք վարդակների և անջատիչների փոխարինում, լամպերի և ջահերի տեղադրում, ավտոմատ ապահովիչների տեղադրում։

Էլեկտրական լարերի ( էլեկտրականության համակարգի ) հիմնական պահանջներն են`

  • հուսալիությունը
  • ֆունկցիոնալությունը
  • հարմարավետությունը

ՄԻ ՔԱՆԻ ԿԱՐԵՎՈՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

  • Էլեկտրական լարերը և մալուխները պետք է անցկացվեն ուղղահայաց կամ հորիզոնական՝ 90° պտտվող անկյուններով,
  • Վարդակները, էլեկտրաէներգիայի հաշվիչները և միացման տուփերը պետք է տեղադրվեն սպասարկման և վերանորոգման համար հեշտ և հասանելի վայրերում,
  • Անջատիչները տեղադրվում են հատակից 0,8 — 0,9 մետր բարձրության վրա, իսկ դռնից այնպիսի հեռավորության վրա, որ դուռը բացելիս մուտքը դեպի անջատիչ չխոչընդոտվի,
  • Բոլոր սենյակներում պետք է տեղադրվեն վարդակներ, բացի սանհանգույցից, այնտեղ թույլատրվում է տեղադրել միայն էլեկտրական տեխնիկայի հատուկ վարդակներ,
  • Բարձր խոնավությամբ սենյակներում, ինչպիսիք են լոգարանները, սաունաները, ցնցուղները, պետք է օգտագործել միայն թաքնված լարեր:
Տոմետներ

Բետոնե սալիկներ (брусчатка, тротуарная плитка)

Մայթի սալիկների (բետոնե սալիկների) արտադրամասն առաջարկում է բետոնե սալիկների լայն տեսականի: Ընդունվում են մայթի քարերի տարբեր գույների պատվերներ։

Չափագրումը, խորհրդատվությունը և դիզայներական նախագծումը անվճար:
Արտադրության բարձր որակը երաշխավորվում է:

Սալկների գնի և մանրամասն ինֆորմացիայի համար խնդրում ենք զանգահարել կամ հայտ ներկայացնել։

Սալիկապատման աշխատանքներ

Սալիկապատում

Սալիկը ամուր և գեղեցիկ նյութ է, որը կարելի է օգտագործել տան ցանկացած անկյունում: Սալիկը հարմար է նրանով, որ հեշտ է լվացվում և չի վախենում խոնավությունից:

Խոհանոցի և լոգասենյակի պատերի համար նախընտրելի է ընտրել սալիկներ ոչ միայն վերջիններիս պրակտիկության, այլև գեղեցիկ տեսքի համար: Օգտագօրծելով գունային տարբեր երանգներ խոհանոցին կամ լոգարանին կարելի է տալ հատուկ շքեղություն:

Սալիկով երեսպատված հատակը կամ պատերը շատ պրակտիկ են և չեն պահանջում հաճախակի վերանորոգում: Մեկ անգամ որակով արված սալիկը կարող է ծառայել երկար տարիներ:

Սալիկապատում աշխատանքներ (կաֆել, մետլախ)

Կաֆելը (սալիկը) կամ մետլախը տեղադրելուց առաջ նախապես պետք է ստուգել, իսկ անհրաժեշտության դեպքում նախապատրաստել հիմքը: Այն մակերեսը, որը անհրաժեշտ է սալիկապատել, պետք է լինի մաքուր, չոր, հարթ և բավականաչափ ամուր:

Եթե անհրաժեշտություն լինի, ապա մակերևույթը պետք է ամբողջությամբ սվաղել (կամ բետոնել, եթե հատակ է): Եթե անհարթությունները աննշան են, կարելի հարթեցնել հենց սալիկի սոսնձով, կամ ինքնահարթեցվող հատակով: Նախապատրաստած մակերեսին անհրաժեշտ է գրունտ քսել մեծ վրձնով կամ ներկարարի ռոլիկով:

Սալիկապատման արժեքը կախված է մի քանի գործոններից: Նշանակություն ունի՝  տարածքի մակերեսը, մակերեսի պատրաստ լինելու աստիճանը, սալիկի չափը և արժեքը, ինչպես նաև շարման ձևը: Սալիկապատման աշխատանքը արժեքը սկսվում է 8000 դրամից։

Մանրամասների կամար կարող եք հայտ ներկայացնել կամ զամգահարել։

Տաքացվող հատակ

Տաքացվող հատակ

Մեզանից յուրաքանչյուրը ջեռուցում անցկացնելիս, մտածում է ինչպես այդ հարցին ավելի օպտիմալ լուծում տա: Այդ իսկ պատճառով ընդհանուր ջեռուցումից զատ, հաճախ տաքացվող հատակ է տեղադրվում՝ լամինատի կամ սալիկի տակ:

Տաքացվող հատակի լինում են էլեկտրական կամ ջրային: Դրանցից յուրաքանչյուրը ունի և առավելություններ և թերություններ:

Ջրային տաքացվող հատակ

Ջրային տաքացվող հատակի գլխավոր առավելությունը տեղադրման տեխնոլոգիան է. հատակի տակ խողովակներ են տեղադրվում, որոնց մեջ տաք ջուր է շրջանառվում, ինչի շնորհիվ էլ հատակը տաքացվում է: Այդ խողովակները միանում են ջեռուցման համակարգին: Ջրային տաքացվող հատակի տեղադրման սխեման կարող է լինել «օձանման», «կրկնակի օձանման» կամ «խխունջաձև» խողովակներով:

Առաջին տարբերակը հեշտ է տեղադրվում, իսկ թերություններից է ամբողջ տարածքով մեկ ջերմաստիճանի էական անկումը և «գծավոր» հատակի առաջացումը: Երկրորդ տարբերակը հարմար է այն շինությունների համար, որտեղ ջերմաստիճանային տատանումները զգալի չեն:

Տաքացվող հատակ
«Օձանման»
Տաքացվող հատակ
«Կրկնակի Օձանման»
Տաքացվող հատակ
«Խխունջաձև»

Էլեկտրական տաքացվող հատակներ

Ի տարբերություն ջրային տաքացվող հատակի, էլետրական տաքացվող հատակ անհամեմատ հեշտ է տեղադրել. այն կարելի է գրեթե բոլոր տեսակի հատակածածկույթների տակ տեղադրել, բայց ամենատարածված և հեշտ տարբերակը սալիկի տակ տեղադրելն է:

Սալիկի տակ էլեկտրական տաքացվող հատակի տեղադրության մի քանի ձև գոյություն ունի, ընդ որում, կարող եք այն տեղադրել ոչ թե սենյակի ամբողջ մակերեսով մեկ, այլ այնտեղ, որտեղ պահանջվում է: Այս կերպ կտնտեսեք թե ծախսվող նյութը, թե ծախսվող էներգիան: Էլեկտրահատակը պետք է տեղադրել, հարթ հատակի վրա:

Որպես էլեկտրահատակ, կարող է լինել ջեռուցման կաբելը, ջեռուցման մինի-մատերը կամ կարբոնային մատերը, որոնք տեղադրվում են հարթ և չոր հատակի վրա: Ջեռուցման տաքացվող հատակի համար էլեկտրակաբելի տեղադրման ժամանակ խորհուրդ են տալիս օգտագործել ջերմանդրադարձնող ծածկույթ, որը տեղադրվում է կաբելի տակ: Լավ օրինակ է, փրփրապլաստը, որը փայլաթիթեղի նման պատված է թաղանթով: Ջերմամեկուսացումը էլեկտրական հատակի արդյունավետությունը 30-40 տոկոսով մեծացնում է: